Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գուցե հնագետները գտել են Հիսուսի տունը

Գուցե հնագետները գտել են Հիսուսի տունը
03.03.2015 | 12:49

Նազարեթում աշխատող հնագետները ավարտել են այն տարածքի ուսումնասիրությունը, որտեղ, նրանց կարծիքով՝ կյանքի առաջին տարիներն է անցկացրել Հիսուս Քրիստոսը: Համարյա ինը տարվա պեղումներից հետո նրանց հաջողվել է գտնել տունը, որտեղ հավանաբար մեծացել է Հիսուսը: Թե որտեղ կարող էին ապրել Մարիամն ու Հովսեփը, տարբեր հետազոտողներ գրել են XIX դարից, բայց մինչև 2006 թ. նրանց ենթադրությունները ոչ ոք չի ստուգել: Բրիտանացի գիտնական Քեն Դարկը Ռեդինգի համալսարանից Biblical Archeology Review ամսագրում հոդված է տպագրել Հիսուսի տան որոնումների ընթացքի մասին՝ զետեղելով լուսանկարներ, որոնք պատկերում են քարե կիսաքանդ պատեր թերթաքարի բլրի ներսում: Դարկը ենթադրում է, որ տան ավերակները մեր թվարկության առաջին դարից են: «Բյուզանդացիները և խաչակիրները գրել են, որ Քրիստոսը մեծացել է հենց այստեղ, ուր աշխատել ենք ինը տարի: Ճիշտ է, երբ Մարիամն ու Հովսեփը հեռացել են Նազարեթից, նրանց տան տեղում տաճար է կառուցվել, իսկ շրջակայքը գերեզմանոց է դարձել», պատմել է Քեն Դարկը և հաստատել, որ աշխատանքները դեռ չեն ավարտվել:

Դիտվել է՝ 1759

Մեկնաբանություններ